20:53  ,  9 հուլիսի, 2021

UFC 264 . Քոնոր Մաքգրեգորն ու Դասթին Պորիեն կշռվել են

UFC-ի 2 քաշային կարգերում նախկին չեմպիոն, իռլանդացի Քոնոր Մաքգրեգորը եւ ամերիկացի թեթև քաշային Դասթին Պորիեն Լաս Վեգասում կշռվել են UFC 264 մրցաշարի մենամարտից առաջ։ Երկուսն էլ 70,76 կգ են։

Քոնոր Մաքգրեգորի և Դասթին Պորիեի միջև երրորդ մենամարտը տեղի կունենա Լաս Վեգասում հուլիսի 10-ին;

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին Աբու Դաբիի «Մարտական կղզում» անցկացված UFC 257 մրցաշարում 32-ամյա Պորիեն երկրորդ ռաունդում նոկաուտով հաղթել էր իռլանդացի մարտիկին: 

Մաքգրեգորը և Պորիեն հանդիպել են նաև 2014-ի սեպտեմբերի 27-ին, երբ իռլանդացին հաղթել է տեխնիկական նոկաուտով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում