10:08  ,  4 հուլիսի, 2021

47 տարի անց «Միլուոկին» դարձյալ կխաղա NBA-ի եզրափակիչում

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) չեմպիոնի տիտղոսը կվճարկեն «Միլուոկին» ու «Ֆինիքսը»:

Կիսաեզրափակիչի 6-րդ խաղում «Միլուոկին» առանց թիմի առաջատար Յաննիս Ադետոկումբոյի հյուրընկալվելիս 118:107 հաշվով հաղթել է «Ատլանտային»՝ շարքի հաշիվը դարձնելով 4:2:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Քրիս Միդլթոնը, որը հյուրերի կազմում հավաքել է 32 միավոր: 

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների հնգյակը:

Եզրափակիչում «Միլուոկիի» մրցակիցը կլինի «Ֆինիքսը», որը պայքարից դուրս էր թողել «Լոս Անջելես Կլիպերսին»:

«Միլուոկին» նախորդ անգամ NBA-ի եզրափակիչում խաղացել է 1974-ին, իսկ «Ֆինիքսը»՝ 1993-ին:

NBA, կիսաեզրափակիչ 

«Ատլանտա» - «Միլուոկի»՝ 107:118 (24:28, 19:19, 29:44, 35:27)

Շարքի հաշիվը՝ 2:4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում