Երեք ակումբ բանակցում է Մադրիդի «Ռեալից» հեռացած իսպանացի պաշտպան Սերխիո Ռամոսի հետ։
35-ամյա ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու ցանկություն ունեն անգլիական «Մանչեսթեր Սիթին» ու «Մանչեսթեր Յունայթեդը» եւ ֆրանսիական ՊՍԺ-ն, հաղորդում է իսպանական AS-ը։
Սերխիո Ռամոսը ցանկանում է ստանալ տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձ։
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնը չի ցանկացել վերադառնալ իսպանական «Սեւիլիա», որից Արքայական ակումբ էր տեղափոխվել 2005 թվականին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում