Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սարգիս Հովհաննիսյանը հեռացել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» հիմնական թիմի մարզչական շտաբից, հաղորդում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։ Ավարտվել է նրա պայմանագրի ժամկետը։
Սարգիս Հովհաննիսյանը 1994 թվականից եղել է «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ՝ դարձել է Ռուսաստանի գավաթակիր, փոխչեմպիոն եւ բրոնզե մեդալակիր։
2004 թվականից նա «Լոկոմոտիվի» համակարգում զբաղվել է մարզչական աշխատանքով։
Սարգիս Հովհաննիսյանն ընդգրկված է եղել նաեւ Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի մարզչական շտաբում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում