20:38  ,  11 հունիսի, 2021

Սարգիս Հովհաննիսյանը հեռացավ Մոսկվայի «Լոկոմոտիվից»

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Սարգիս Հովհաննիսյանը հեռացել է Մոսկվայի «Լոկոմոտիվի» հիմնական թիմի մարզչական շտաբից, հաղորդում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։ Ավարտվել է նրա պայմանագրի ժամկետը։

Սարգիս Հովհաննիսյանը 1994 թվականից եղել է «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ՝ դարձել է Ռուսաստանի գավաթակիր, փոխչեմպիոն եւ բրոնզե մեդալակիր։

2004 թվականից նա «Լոկոմոտիվի» համակարգում զբաղվել է մարզչական աշխատանքով։

Սարգիս Հովհաննիսյանն ընդգրկված է եղել նաեւ Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի մարզչական շտաբում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում