11:45  ,  11 հունիսի, 2021

Եվս մեկ հայ ֆուտբոլիստ՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում (ֆոտո)

Ֆուտբոլի Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի առաջնությունում հանդես եկող «Վելեսի» կիսապաշտպան Արթուր Գալոյանը կարիերան կշարունակի Ռուսաստանի Պրեմիեր լիգայում, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

21-ամյա ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետը լրացել է «Վելեսի» հետ: Ակումբը չի նշել, թե որտեղ է կարիերան շարունակելու Գալոյանը:

Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Արթուր Գալոյանի ծառայություններով հետաքրքրված է Մոսկվայի ԲԿՄԱ-ն:

Այս մրցաշրջանում Գալոյանը «Վելեսի» կազմում մասնակցել է 41 խաղի, դարձել 7 գոլի ու 10 գոլային փոխանցման հեղինակ: Նա Մոսկվայի «Տորպեդոյի» սան է:

View this post on Instagram

A post shared by ФК "Велес" (@fcveles)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում