19:01  ,  6 հունիսի, 2021

Grand Chess Tour․Լեւոն Արոնյանը ոչ ոքի խաղաց Ուեսլի Սոյի հետ

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում Grand Chess Tour-ի Superbet Chess Classic դասական շախմատի մրցաշարի երկրորդ տուրում Լևոն Արոնյանը սեւերով մրցեց ամերիկացի Ուեսլի Սոյի հետ։ 30-րդ քայլում կողմերը համաձայնեցին ոչ ոքի արդյունքի։

Առաջին տուրում Լեւոն Արոնյանը սեւերով ոչ ոքի էր խաղացել ռումինացի Կոնստանտին Լուպուլեսկուի հետ:

Երրորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով կխաղա ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի հետ, որը երկրորդ տուրում հաղթեց Լուպուլեսկուին եւ առաջատարն է՝ 1,5 միավոր: 

19-ամյա ռումինացի Բոգդան-Դանիել Դյակը հաղթեց ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավին եւ նույնպես ունի 1,5 միավոր։

Մրցաշարը կավարտվի հունիսի 15-ին:

Grand Chess Tour-ը բաղկացած է 5 մրցաշարից, ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1․275 միլիոն դոլար է։ The Superbet Chess Classic-ը շարքի առաջին մրցաշարն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում