17:32  ,  30 մայիսի, 2021

Կարեն Խաչանովը վստահ հաղթանակով մեկնարկեց «Ռոլան Գարոսում»

Ռուսաստանցի Կարեն Խաչանովը վստահ հաղթանակով մեկնարկեց թենիսի Ֆրանսիայի բաց առաջնությունում։ Առաջին շրջանում հայ մարզիկը մրցեց չեխ Իրժի Վեսելիի հետ եւ առավելության հասավ երեք սեթում՝ 6։1, 6։2, 6։3։ Մրցապայքարը տեւեց 1 ժամ 34 րոպե։

Երկրորդ շրջանում Կարեն Խաչանովի մրցակիցը կլինի ճապոնացի Կեի Նիսիկորիի եւ իտալացի Ալեսանդրո Ջանեսիի դիմակայության հաղթողը։

«Ռոլան Գարոսի» ընդհանուր մրցանակային հիմնադրամը 34,3 միլիոն եվրո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում