22:48  ,  27 մայիսի, 2021

«Ռոլան Գարոսում» բացվել է Ռաֆայել Նադալի արձանը (ֆոտո)

Փարիզի «Ռոլան Գարոս» մարզահամալիրում տեղադրվել է Ֆրանսիայի բաց առաջնության 13–ակի չեմպիոն, իսպանացի Ռաֆայել Նադալի արձանը։ Արարողությանը մասնակցել է նաեւ լեգենդար թենիսիստը։

Նադալը «Ռոլան Գարոսի» գործող չեմպիոնն է։ Անցած տարվա եզրափակիչում նա պարտության էր մատնել աշխարհի առաջին ռակետ, սերբ Նովակ Ջոկովիչին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English