Ֆրանսիական Լիոնում մեկնարկած թենիսի АТР 250 մրցաշարի առաջին շրջանում ռուսաստանցի Կարեն Խաչանովը 3 սեթում առավելության է հասել ֆրանսիացի Բենժամեն Բենզիի նկատմամբ: 2 ժամ 21 րոպե տևողությամբ մրցախաղում հայ մարզիկն առավելության է հասել 6:1, 4:6. 7:6 (7:4) հաշվով:
Երկրորդ շրջանում Կարեն Խաչանովը կմրցի Լեհաստանի ներկայացուցիչ Կամիլ Մայխժակի հետ: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 500 հազար եվրո է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում