14:10  ,  12 մայիսի, 2021

«Ինտեր» - «Ռոմա». Բուքմեյքերների կարծիքը, հյուրերի հայտացուցակը (ֆոտո)

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Ռոման» կհյուրընկալվի Միլանի «Ինտերին», որը ժամանակից շուտ ապահովել է չեմպիոնի տիտղոսը:

Բուքմեյքերական գրասենյակները ֆավորիտ են համարում Իտալիայի նորընծա չեմպիոնին, որի հաղթանակը միջինը գնահատում են 1.70 գործակցով: Հռոմեացիների հաղթանակը ստացել է 4.43 գործակից, իսկ ոչ ոքին՝ 4.20:

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հրապարակել է թիմի հայտացուցակը, որտեղ տեղ են գտել 23 ֆուտբոլիստներ, այդ թվում՝ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։

Հանդիպումը տեղի կունենա մայիսի 12-ին Միլանի «Սան Սիրո» ստադիոնում և կսկսվի Երևանի ժամանակով 22:45-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում