11:29  ,  12 մայիսի, 2021

Մանչինին կերկարաձգի պայմանագիրը Իտալիայի հավաքականի հետ

Ֆուտբոլի Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին կերկարաձգի գործող պայմանագիրը երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ:

Gazzetta dello Sport-ի համաձայն՝ իտալացի մասնագետի նոր պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականը, իսկ նրա տարեկան աշխատավարձը կկազմի 3 միլիոն եվրո:

56-ամյա Մանչինին Իտալիայի հավաքականը գլխավորում է 2018թ. մայիսից։ Եվրոպայի առաջնության եզրափակիչի մրցաշարի խմբային փուլում իտալացիները կմրցեն Թուրքիայի, Ուելսի ու Շվեյցարիայի հետ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English