Թուրքական լրատվամիջոցները պնդում են, որ «Միլանի» ղեկավարությունը դիմել է թուրք մարզիչ Ֆաթիհ Թերիմին ակումբը մարզելու խնդրանքով, հայտնում է Turkish Football-ը:
Հիշեցնենք, որ Ֆաթիհ Թերիմն արդեն մարզել է իտալական ակումբը 2001-ին, սակայն աշխատել է միայն հինգ ամիս: Այժմ թուրք մասնագետը մարզում է «Գալաթասարայը»:
Հիշեցնենք, որ Իտալիայի ընթացիկ առաջնության մեկնարկային 5 տուրերում «Միլանը» կրել է 3 պարտություն:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում