21:48  ,  21 ապրիլի, 2021

Հավակնորդների մրցաշար․ Յան Նեպոմնյաշչին՝ միանձնյա առաջատար

Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում անցկացվող շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում ապրիլի 21-ին տեղի ունեցան 10-րդ տուրի պարտիաները։

Ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին սպիտակներով պարտության մատնեց ռուսաստանցի Կիրիլ Ալեքսեենկոյին եւ 6,5 միավորով միանձնյա առաջատարն է։ Մյուս պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի։

Երկրորդ-չորրորդ տեղերը բաժանում են 5,5-ական միավոր վաստակած ամերիկացի Ֆաբիանո Կարուանան, ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը եւ հոլանդացի Անիշ Գիրին։

Հավակնորդների մրցաշարը դադարեցվել էր 2020 թվականի մարտին կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով եւ վերսկսվել է ապրիլի 19-ին 8-րդ տուրից։

Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում նախատեսված է անցկացնել 14 տուր: Հաղթողը համաշխարհային թագի համար կմրցի աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում