Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսն այցելել է Հայաստանի շախմատի ակադեմիա, hաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը:
Ակադեմիայի հիմնադիր տնօրեն Սմբատ Լպուտյանը ներկայացրել է ակադեմիայի գործունեությունը, դեսպանի հետ խոսել շախմատային ծրագրերի մասին: Նիկոլաս Սխերմերսը հետևել է նաև ակադեմիայում ընթացող Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության խաղերին: Քննարկվել են հետագա համագործակցության հնարավորությունները:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում