#AtalantaJuve | 1-0 | 87’
— Atalanta B.C. (@Atalanta_BC) April 18, 2021
GOOOOOOOOOOL RUSLAAAAAAAAN MALINOVKSYIIIIIIII!!!
We finally break the deadlock!!! La sblocca Ruslaaaaan!!!#GoAtalantaGo pic.twitter.com/cwrkLWqRs4
Իտալիայի առաջնության 31-րդ տուրում չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» Բերգամոյում հյուրընկալվեց «Ատալանտային» եւ պարտություն կրեց 0։1 հաշվով։
Դաշտի տերերի հաղթական գոլը 87-րդ րոպեին խփեց ուկրաինացի կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին։
«Ատալանտան» 64 միավորով բարձրացավ երրորդ տեղ եւ երկրորդ տեղում ընթացող «Միլանից» հետ է 2 միավոր։ «Յուվենտուսը» նահանջեց չորրորդ տեղ՝ 62 միավոր։
«Լացիոն» 5։3 հաշվով առավելության հասավ «Բենեւենտոյի» նկատմամբ, 58 միավորով 6-րդ տեղում է եւ 1 միավոր է հետ 5-րդ տեղում ընթացող «Նապոլիից»։
Իտալիայի առաջնություն, 31-րդ տուր
«Ատալանտա» - «Յուվենտուս»՝ 1։0 (տեսանյութ)
Ռուսլան Մալինովսկի, 87
«Լացիո» - «Բենեւենտո»՝ 5։3 (տեսանյութ)
Ֆաբիո Դեպաոլի, 10, ինքնագոլ, Չիրո Իմոբիլե, 20, 90+6, Խոակին Կոռեա, 37, 11մ, Լորենցո Մոնտիպո, 48, ինքնագոլ - Մարկո Սաու, 45, Նիկոլաս Վիոլա, 63, 11մ, Կամիլ Գլիկ, 85
Չիրացրած 11մ՝ Չիրո Իմոբիլե, 55
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում