14:30  ,  16 ապրիլի, 2021

Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի թիմը 4 մարզիկով կմասնակցի Սոֆիայի վարկանիշային մրցաշարին

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը ներկայացրել է թիմի կազմը Սոֆիայում մայիսի 6-ից 9-ը կայանալիք օլիմպիական վարկանիշային մրցաշարում:

Հայաստանի թիմը Բուլղարիայի մայրաքաղաք կմեկնի 4 ըմբիշով՝ Արմեն Մելիքյան (60 կգ), Կարեն Ասլանյան (67 կգ), Արթուր Շահինյան (87 կգ) և Դավիթ Օվասապյան (130 կգ):

Սոֆիայի մրցաշարում Տոկիոյի Օլիմպիական խաղերի ուղեգիր կնվաճեն միայն եզրափակիչ դուրս եկած ըմբիշները:

Արթուր Շահինյանը և Դավիթ Օվասապյանը մարտին մասնակցել էին նաև Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացված ըմբշամարտի եվրոպական գոտու օլիմպիական վարկանիշային մրցաշարին, որտեղ չէին կարողացել նվաճել ուղեգիր:

Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի ուղեգիր ունեն Կարապետ Չալյանը (77 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English