Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 20-րդ տուրը մեկնարկեց Չարենցավանի քաղաքային ստադիոնում, որտեղ «Վանն» ընդունեց Երևանի «Փյունիկին»։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը վստահ հաղթանակ տարավ 3։0 հաշվով։
29-րդ րոպեին «Վանը» 10 խաղացողներով մնաց նիգերիացի պաշտպան Դեու Դոսայի հեռացման պատճառով, իսկ 3 րոպե անց հյուրերն առաջ անցան հաշվի մեջ։ Անկյունային հարվածի խաղարկման արդյունքում գլխի հարվածով աչքի ընկավ 24-ամյա կիսապաշտպան Ալիկ Առաքելյանը։
Հանդիպման վերջնամասում «Փյունիկից» աչքի ընկան նաև բրազիլացի կիսապաշտպան Հիգոր Լեյտեն ու վենեսուելացի վինգեր Խոսե Կարաբալոն։
«Վանը» 18 խաղից հետո 18 միավորով 7-րդն է, իսկ 16 հանդիպում անցկացրած «Փյունիկը» 15 միավորով 8-րդ տեղում է:
Հայաստանի առաջնություն, 20-րդ տուր
«Վան» - «Փյունիկ»՝ 0։3
Ալիկ Առաքելյան, 32, Հիգոր Լեյտե, 82, Խոսե Կարաբալո, 84
Հեռացում՝ Դեու Դոսա, 29 («Վան»)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում