Չեմպիոնների լիգայում մեկնարկել են քառորդ եզրափակիչի պատասխան հանդիպումները։
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Փարիզում ընդունել է Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակրի տիտղոսը պաշտպանող Մյունխենի «Բավարիային»։
Առաջին խաղակեսից հետո 1։0 հաշվով հաղթում են հյուրերը։ «Բավարիայի» գոլը 40-րդ րոպեին խփեց կամերունցի հարձակվող Էրիկ Շուպո-Մոտինգը։
Ընդմիջում է։
Թիմերի առաջին խաղում ՊՍԺ-ն Մյունխենում հաղթել է 3։2 հաշվով։
Լոնդոնի «Չելսին» Սեւիլիայում ընդունել է պորտուգալական «Պորտուին»։ Առաջին խաղակեսում գոլ չգրանցվեց։
Ընդմիջում է։
Առաջին խաղում 2։0 հաշվով հաղթել է անգլիական թիմը։
Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, պատասխան խաղ, առաջին խաղակես
ՊՍԺ (Ֆրանսիա) - «Բավարիա» (Գերմանիա)՝ 0։1 (տեսանյութ), (առաջին խաղ՝ 3:2)
Մաքսիմ Շուպո-Մոտինգ, 40
«Չելսի» (Անգլիա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 0։0 (առաջին խաղ՝ 2:0)
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում