11:45  ,  9 ապրիլի, 2021

Լեգենդար «Մարականա» ստադիոնը չի անվանափոխվի Պելեի անունով

Ռիո դե Ժանեյրոյի նահանգապետ Կլաուդիո Կաստրոն հրաժարվել է լեգենդար «Մարականա» ստադիոնը Բրազիլիայի հավաքականի կազմում ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն Պելեի (Էդսոն Արանտիս Դու Նասիմենտու) անունով անվանափոխելու գաղափարից, հայտնում է Reuters-ը:

Պատճառը տեղի բնակչության կողմից դժգոհությունն է: Տեղացիները դեմ են, որ ստադիոնն անվանակոչվի խաղացողի պատվին, որը երբեք չի ապրել այդ նահանգում: Այդ գաղափարին դեմ է արտահայտվել նաև նախկին ֆուտբոլիստ Գերսոնը, որը Պելեի հետ Բրազիլիայի հավաքականի կազմում մասնակցել է 1970թ. աշխարհի առաջնությանը:

80-ամյա Պելեն Բրազիլիայի հավաքականի կազմում բազմիցս խաղացել է «Մարականայում»: Հենց այդ ստադիոնում է լեգենդար բրազիլացին խփել կարիերայի 1000-րդ գոլը՝ 1967 թվականին «Սանթոսի» կազմում գրավելով «Վասկո դա Գամայի» դարպասը:

«Մարականա» ստադիոնը բացվել է 1950 թվականին: Մինչև վերակառուցումը (1999թ.) այն աշխարհի ամենամեծ աստադիոնն էր և հյուրընկալում է 155 250 հանդիսական:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English