17:19  ,  8 ապրիլի, 2021

Ծնվել է Անտուան Գրիզմանի երրորդ զավակը․ երեքն էլ՝ ապրիլի 8-ին

«Բարսելոնայի» եւ Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Անտուան Գրիզմանի ընտանիքում ծնվել է երրորդ երեխան։

30-ամյա ֆուտբոլիստը աղջկա ծնվելու մասին հայտնել է Թվիթերում։ Երեխային անվանել են Ալբա։

Գրիզմանի երեք երեխաներն էլ ծնվել են ապրիլի 8-ին։ 2016-ին ծնվել է առաջնեկը՝ ավագ դուստր Միան, 2019-ին՝ որդին, որի անունը Ամարո է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English