12:45  ,  31 մարտի, 2021

ԵԱ. Ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմը

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հրապարակել է Մոսկվայում ապրիլի 3-11-ը կայանալիք Եվրոպայի առաջնության հայտացուցակները: Հայաստանի հավաքականը մրցավայր կմեկնի 15 ծանրորդով։

Տղամարդկանց պայքարում հանդես կգան Ռաֆիկ Հարությունյանը, Կարեն Մարգարյանը (81 կգ), Անդրանիկ Կարապետյանը, Կարեն Ավագյանը (89 կգ), Դավիթ Հովհաննիսյանը, Հակոբ Մկրտչյանը (96 կգ), Սամվել Գասպարյանը, Արսեն Մարտիրոսյանը (102 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Գոռ Մինասյանը և Վարազդատ Լալայանը (+109 կգ):

Կանանց մրցաշարին կմասնակցեն Իզաբելա Յայլյանը (59 կգ), Լիանա Գյուրջյանը (81 կգ), Տաթև Հակոբյանը (87 կգ) և Արփինե Դալալյանը (+87 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում