77 տարեկան հասակում կյանքից հեռացել է Օլիմպիական խաղերին (1968) մասնակցած առաջին հայ ազատ ոճի ըմբիշ, ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, ԽՍՀՄ չեմպիոն Նազար Ալբարյանը, hաղորդում է ՀԸՖ մամուլի ծառայությունը:
Նազար Ալբարյանը Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հիմնադիրներից է:
Անվանի մարզիկի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա մարտի 31-ին հայրենի Փարպի գյուղի (Արագածոտնի մարզ) գյուղապետարանում՝ ժամը 17:00-20:00-ը, իսկ հուղարկավորությունը՝ նույն վայրից հաջորդ օրը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում