01:22  ,  29 մարտի, 2021

Մայամի․ Կարեն Խաչանովը պարտվեց 1/16 եզրափակիչում

Մայամիի «Մասթերս» շարքի մրցաշարում պայքարն ավարտեց ռուսաստանցի Կարեն Խաչանովը, որը 14-րդ համար էր։ 1/16 եզրափակիչում հայ թենիսիստը մրցեց մրցաշարի 21-րդ ռակետ, իտալացի Յանիկ Սիների հետ եւ պարտություն կրեց 6:4, 6:7 (2:7), 4:6 հաշվով։ Պայքարը տեւեց 2 ժամ 50 րոպե։

Քառորդ եզրափակիչի ուղեգրի համար Սիները կմրցի Ֆինլանդիայի ներկայացուցիչ Էմիլ Ռուուսուվուորիի եւ շվեդ Միկայել Իմերի դիմակայության հաղթողի հետ։

Մրցանակային հիմնադրամը 3,3 միլիոն դոլար է։ Հաղթողը հայտնի կդառնա ապրիլի 4-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում