09:11  ,  27 մարտի, 2021

#SportNetLIFE. Քանի՞ րոպե պահանջվեց Թեւանյանից հայտնի դառնալու համար, Հռիփսիմե Խուրշուդյանը վերադառնու՞մ է

NEWS.am Sport-ը ներկայացնում է մարզաշխարհի սոցցանցային կյանքի մասին պատմող #SportNetLIFE նախագիծը։ Հերթական թողարկման համար նախագծի հեղինակ Լուսինե Շահբազյանն առանձնացրել է նախորդ շաբաթվա հայկական սպորտի ներկայացուցիչների ամենաուշագրավ հրապարակումները։

Քանի՞ րոպեում Վազգեն Թեւանյանը հայնտի դարձավ, ո՞վ կամ ինչն է ըմբիշին կապում նորաձեւության աշխարհի հետ, Հռիփսիմե Խուրշուդյանը վերադառնո՞մ է, ովքե՞ր փոխարինեցին Սլավիկ Հայրապետյանին եւ Անաստասիա Գալուստյանին Ստոքհոլմում, ինչո՞ւ է Սուսաննա Գաբոյանը շոկոլադ նվիրել Զավեն Անդերասյանին, ե՞րբ է տեղի ունենալու Էդմեն Շահբազյանի հերթական մենամարտը, ի՞նչ բրենդային նախասիրություն ունի Կարապետ Չալյանը եւ ի՞նչ է խորհրդանշում Օլիմպիական խաղերի կրակի մարելը փոխանցումավազքի մեկնարկում: Այս եւ այլ հարցերի պատասխանները #SportNetLIFE-ի #8 թողարկմանը։

#SportNetLIFE նախագիծը ներկայացնում է հայկական եւ համաշխարհային սպորտի «սոցիալական» կյանքը՝ post-եր, story-ներ, նոր լուսանկարներ, like-եր, մեկնաբանություններ, «սոցիալական անցուդարձ»։ Նախագծի թողարկումներին հետեւեք ամեն կիրակի NEWS.am Sport-ի FacebookInstragamTwitter էջերում, NEWS.am-ի Youtube-ի պաշտոնական ալիքում:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում