ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը ներկայացրել է Հայաստանի ազգային հավաքականի՝ Շվեյցարիայում անցկացված անցկացրեց առաջին մարզման տեսանյութը:
Հավաքականի մարզմանը մասնակցել էր 25 ֆուտբոլիստ: Չվերթների ուշացման պատճառով Գևորգ Ղազարյանը և Հովհաննես Համբարձումյանը չէին հասցրել ժամանել Սեն Գալեն մինչեւ մարզումը:
Մնացած ֆուտբոլիստները մասնակցեցին թիմային մարզմանը, բայց նրանցից 3-ը՝ Վբեյմար Անգուլոն, Նորբերտո Բրիասկո Բալեկյանը և Հակոբ Հակոբյանը, մարզման տարբեր ժամանակահատվածներում աշխատում էին անհատական ծրագրով ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոյի և ֆիզիոթերապևտ Պաբլո Լյանեսի վերահսկողությամբ:
Հակոբ Հակոբյանը և Վբեյմար Անգուլոն մի քանի օր առաջ են ապաքինվել վնասվածքից, իսկ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը երկարատև թռիչքից հետո մարզվում էր ավելի խնայողական ռեժիմով:
Մարզումից հետո տեղի ունեցած երկկողմանի հանդիպման ժամանակ մի շարք ֆուտբոլիստներ փորձարկվեցին տարբեր դիրքերում, մարզիչները դիտարկեցին տակտիկական տարբեր սխեմաներ:
Մարտի 23-ին Հայաստանի հավաքականը կանցկացնի ևս մեկ մարզում Ուցվիլի խաղադաշտում:
Հիշեցնենք, որ Լիխտենշտեյն - Հայաստան հանդիպումը տեղի կունենան մարտի 25-ին Վադուց քաղաքի «Ռեյնպարկ» ստադիոնում:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում