17:45  ,  22 մարտի, 2021

Խաբիբ Նուրմագոմեդովը սկսում է մարզչական կարիերա

Խառը մենամարտերի UFC-ի թեթև քաշային կարգում չեմպիոն Խաբիբ Նուրմագոմեդովը սկսում է մարզչական կարիերա: UFC-ի միջին քաշային կարգում նախկին չեմպիոն Լյուկ Ռոկհոլդը պատմել է, որ կարիերան ավարտած ռուսաստանցի մարտիկն իրեն կօգնին պատրաստվել հաջորդ մենամարտին:

«Նա որոշել է իր վրա վերցնել մարզիչի դերը և ցանկանում է մեծ դերակատարում ունենալ իմ վերադարձում: Խաբիբը մտադիր է դառնալ մարզիչ: Նա ցանկանում է դառնալ հաջորդ մեծագույն մարզիչը և գնալ իր հոր հետքերով»,- 36-ամյա ամերիկացու խոսքը մեջբերում է TMZ-ն:

Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 24-ին 32-ամյա Նուրմագոմեդովն Աբու Դաբիում տիտղոսի պաշտպանության մենամարտ էր անցկացրել ամերիկացի Ջասթին Գետժիի հետ և հաղթանակից հետո հայտարարել կարիերան ավարտելու մասին: Խառը մենամարտերում (MMA) նա անցկացրել է 29 մենամարտ և տարել նույնքան հաղթանակ:

Լյուկ Ռոկհոլդը խառը մենամարտերում տարել է 16 հաղթանակ ու կրել 5 պարտություն: Նախորդ մենամարտը նա անցկացրել է 2019-ի ամռանը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English