17:52  ,  18 մարտի, 2021

«Արարատ-Արմենիան» հաղթեց խոշոր հաշվով

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության 18-րդ տուրում «Արարատ-Արմենիան» սեփական խաղադաշտում 3։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Չարենցավանի «Վանի» նկատմամբ։

Հայաստանի գործող չեմպիոնի կազմում դուբլի հեղինակ դարձավ նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն, իսկ «Վանի» ռուս պաշտպան Ալեքսանդր Տենյաևը դարձավ ինքնագոլի հեղինակ։ Դաշտի տերերը երրորդ գոլը խփեցին 10 խաղացողներով մնալուց հետո։

«Արարատ-Արմենիան» 14 խաղից հետո վաստակեց 25 միավոր և բարձրացավ երրորդ տեղ։ Առաջատար Երևանի «Արարատն» (14 խաղ) ունի 28 միավոր, իսկ երկրորդ տեղում գտնվող «Ալաշկերտը»՝ (14 խաղ) 26։

Հայաստանի առաջնություն, 18-րդ տուր

«Արարատ-Արմենիա» - «Վան»՝ 3։0

Ալեքսանդր Տենյաև, 12 (ինքնագոլ), Յուսուֆ Օտուբանջո, 24, 83

Չիրացված 11 մետրանոց` Ալեքսանդր Կարապետյան, 33 («Արարատ-Արմենիա»)

Հեռացում՝ Զաքարիա Սանոգո, 62 («Արարատ-Արմենիա»)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում