22:50  ,  13 մարտի, 2021

Արոնյանն ուժեղ էր Նեպոմնյաշչիից եւ Կարյակինից

Meltwater Champions Chess Tour արագ շախմատի մրցաշարին մասնակցում է նաեւ Լևոն Արոնյանը։ Երկրորդ եւ երրորդ տուրերում հայ գրոսմայստերը պարտության մատնեց ռուսաստանցիներ Յան Նեպոմնյաշչիին եւ Սերգեյ Կարյակինին։

Առաջին տուրում Արոնյանը պարտվել էր ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին։

Առաջին օրը Արոնյանը կմրցի նաեւ ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի եւ արգենտինացի Ալան Պիչոտի հետ։

Նախնական փուլի 3 օրում կանցկացվի 15 տուր։ 8 լավագույնները պայքարը կշարունակեն քառորդ եզրափակիչում:

Մրցանակային հիմնադրամը 220 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում