Երևանի «Փյունիկի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսն Ինստագրամում հրապարակել է տեսանյութ, որտեղ գնդակով մարզում է կրտսեր որդուն:
Մարտի 9-ին Հայաստանի ազգային հավաքականի խաղացողը նշում է ծննդյան 31-րդ տարեդարձը:
Հիշեցնենք, որ Արաս Օզբիլիսը տևական ժամանակ չի մարզվում «Փյունիկի» հետ: Նախորդ տարվա վերջնամասում նա անձնական պատճառներով մեկնել էր Հոլանդիա և մինչև օրս չի վերադարձել Հայաստան: Կիսապաշտպանը չէր մասնակցել նաև «Փյունիկի»՝ Արաբական Միացյալ Էմիրություններում հունվարի 31-ից փետրվարի 14-ը տեղի ունեցած հավաքին:
Հայաստանի ընթացիկ առաջնությունում Օզբիլիսն անցկացրել է 6 հանդիպում ու դարձել մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում