16:49  ,  6 մարտի, 2021

Էդուարդ Սպերցյանը՝ հաղթական դուբլի հեղինակ

Ֆուտբոլի Ռուսաստանի առաջին դիվիզիոնի 28-րդ տուրում «Կրասնոդար-2»-ը 2:1 հաշվով տնային հաղթանակ տարավ «Վելեսի» նկատմամբ:

Կրասնոդարիցների կազմում հաշիվը 13-րդ րոպեին բացեց 20-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որն անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը: 78-րդ րոպեին հայ ֆուտբոլիստը ևս մեկ գոլ խփեց 11 մետրանոցից՝ հաղթանակ պարգևելով դաշտի տերերին: Դա Սպերցյանի 14-րդ գոլն էր ընթացիկ առաջնությունում:

51-րդ րոպեից «Կրասնոդար-2»-ը հանդես էր գալիս 10 խաղացողներով: «Վելեսը» 50 միավորով 6-րդն է, իսկ Կրասնոդարի թիմը 16-րդ տեղում է՝ 32 միավոր:

Հիշեցնենք, որ վերջերս Էդուարդ Սպերցյանն ընդունել էր Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու առաջարկը: Նա Հայաստանի հավաքականին կմիանա այս ամիս՝ աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներին նախապատրաստվելու համար:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում