18:43  ,  3 մարտի, 2021

Լիոն․ Մարգարիտա Գասպարյանը պարտվեց զուգախաղում

Ռուսաստանցի Մարգարիտա Գասպարյանն ու շվեդ Կորնելյա Լիստերը չկարողացան հաղթահարել Ֆրանսիայի Լիոն քաղաքում անցկացվող WTA250 շարքի մրցաշարի զուգախաղի առաջին շրջանի արգելքը։

Նրանց մրցակիցներն էին ռումինացի Լաուրա-Իոանա Պաարը եւ գերմանացի Յուլյա Վախաչիկը, որոնք առավելության հասան 6։4, 6։2 հաշվով։

Հիշեցնենք, որ Մարգարիտա Գասպարյանն այս մրցաշարի մենախաղի առաջին շրջանում 6:4, 6:1 հաշվով հաղթել է ուկրաինացի Կատարինա Զավացկայային: 

Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 235 հազար դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում