17:46  ,  3 մարտի, 2021

Մորատա․ 3 շաբաթ վատառողջ էի, բայց ստիպված էի օգնել թիմին, քանի որ խաղացողների պակաս կա

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» իսպանացի հարձակվող Ալվարո Մորատան մեկնաբանել է «Սպեցիայի» նկատմամբ հաղթանակը Իտալիայի առաջնության 25-րդ տուրում։

«Ամենագլխավորը երեք միավոր վաստակելն է եւ հաղթական ուղի վերադառնալը։ Դա են պահանջում «Յուվենտուսից» ամեն շաբաթ։ Առջեւում դեռ շատ հանդիպումներ կան, մենք պետք է կենտրոնանանք ամեն առաջիկա խաղի վրա։

Իմ վերականգնումը բարդ էր, երեք շաբաթ վատառողջ էի։ Բայց ստիպված էի օգնել թիմին, քանի որ խաղացողների պակաս կար։

Մեր աշխատանքի նպատակը հաղթանակն է։ Եթե չհաջողվի դառնալ չեմպիոն, մենք կշնորհավորենք նոր չեմպիոնին։ Բայց քանի դեռ կա մաթեմատիկական հնարավորություն, մենք կանենք հնարավոր առավելագույնը»,- Մորատայի խոսքը մեջբերում է Football Italia-ն։

«Յուվենտուսը» 49 միավորով երրորդ տեղում է, «Սպեցիան» 16-րդն է՝ 25 միավոր։

Իտալիայի առաջնություն, 25-րդ տուր

«Յուվենտուս» - «Սպեցիա»՝ 3։0 (տեսանյութ)

Ալվարո Մորատա, 62, Ֆեդերիկո Կիեզա, 71, Կրիշտիանու Ռոնալդու, 89

Չիրացրած 11մ՝ Անդրեյ Գալաբինով («Սպեցիա»), 90+6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում