16:50  ,  3 մարտի, 2021

Օլիմպիական խաղերը կարող են անցնել առանց արտասահմանցի երկրպագուների

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կարող են անցնել առանց արտասահմանցի երկրպագուների: Նման սահմանափակումները կապված են կորոնավիրուսի համավարակի հետ, հաղորդում է The Mainichi-ն:

Առաջիկայում այդ հարցը կքննարկվի Ճապոնիայի կառավարության ներկայացուցիչների ու Միջազգային Օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) հանդիպմանը:

ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի խոսքով, անվտանգությունն առաջնային է լինելու Օլիմպիական խաղերի անցկացման հարցում: Օլիմպիական խաղերի կազմակերպիչներն արդեն վաճառել են 4.48 միլիոն տոմս:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվել էին մեկ տարով և կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Այս պահին Հայաստանն ունի 4 օլիմպիական ուղեգիր, երկուսը՝ հունահռոմեական ըմբշամարտում (Կարապետ Չալյան, 77 կգ, Արթուր Ալեքսանյան, 97 կգ), մեկական՝ սպորտային մարմնամարզությունում (Արթուր Դավթյան) ու բռնցքամարտում (Կորյուն Սողոմոնյան, 52 կգ):

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English