14:07  ,  3 մարտի, 2021

Տիգրան Բարսեղյան. Չկա տարբերություն, թե եզրափակիչում որ թիմը կլինի մեր մրցակիցը (ֆոտո)

Հայաստանի ազգային հավաքականի և «Աստանայի» հարձակվող Տիգրան Բարսեղյանը Կարագանդայի «Շախտյորի» դեմ Ղազախստանի Սուպերգավաթի կիսաեզրափակիչի խաղում (2:0) գոլի հեղինակ դառնալուց հետո կիսվել է տպավորություններով:

«Գիտեինք, որ «Շախտյորն» ունի նոր մարզիչ, դիտել ու վերլուծել էինք նրանց խաղերը: Չեմ ասի, որ հեշտ մրցակից է մեզ համար: Ամեն բան անցավ ըստ ծրագրվածի, սպասեցինք մեր պահերին, օգտագործեցինք դրանք ու անառիկ պահեցինք մեր դարպասը:

Նորեկները հրաշալի խաղացողներ են: Ուժեղացրինք պաշտպանությունը, կիսապաշտպանությունը, հարձակումը, և ես վստահ եմ, որ նորեկները մեզ կօգնեն նոր մրցաշրջանում: Ընդհանրապես տարբերություն չկա, թե եզրափակիչում որ թիմն է լինելու մեր մրցակիցը: Ես երբեք չեմ նայում մրցակիցների անուններին»,- Բարսեղյանի խոսքը մեջբերում է vesti.kz-ն:

Հիշեցնենք, որ Բարսեղյանը մեկնարկային կազմում խաղացել էր առանց փոխարինան, իսկ 76-րդ րոպեին խփել էր «Աստանայի» երկրորդ գոլը: Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը ևս մասնակցել էր ամբողջ հանդիպմանը՝ «Աստանայի» կազմում նորամուտը նշելով պաշտոնական խաղերում:

Ղազախստանի Սուպերգավաթի եզրափակիչի մյուս ուղեգիրը մարտի 3-ին կվիճարկեն նորընծա չեմպիոն «Կայրաթն» ու փոխչեմպիոն «Տոբոլը»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում