18:54  ,  25 սեպտեմբերի, 2012

Ռաֆայել Նադալ. Ես ամեն օր քրտնաջան աշխատում եմ (ֆոտո)

Ես դեռեւս պատրաստ չեմ խաղալ, հայտարարել է աշխարհի չորրորդ ռակետ իսպանացի Ռաֆայել Նադալը:

«Ես դեռեւս չեմ կարող խաղալ եւ չեմ դիպչել ռակետին, սակայն աշխատում եմ ամեն օր: Շատ եմ լողում. համարյա մեկ կմ ամեն օր: Երկար ժամանակ եմ անցկացնում մարզասրահում եւ կատարում եմ բժիշկների բոլոր հրահանգները»,- իսպանացի թենիսիստի խոսքը մեջբերում է L’Equipe-ը:

Հիշեցնենք, որ վնասվածքի պատճառով Ռաֆայել Նադալը բաց է թողել ԱՄՆ-ի բաց առաջնությունը, Օլիմպիական խաղերը եւ Դեւիսի գավաթի կիսաեզրափակիչ հանդիպումը ԱՄՆ-ի հավաքականի դեմ:

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով