13:06  ,  3 մարտի, 2021

Կյանքից հեռացել է Ռուսաստանի լավագույն ֆուտբոլային մեկնաբաններից մեկը

59 տարեկանում կյանքից հեռացել է ռուս անվանի սպորտային մեկնաբան Յուրի Ռոզանովը: Այդ մասին հայտնել է «Матч ТВ» հեռուստաալիքի ֆուտբոլային մեկնաբան Միխայիլ Մոսակովսկին:

«Մահացել է Յուրա Ռոզանովը: 15 րոպեից եթեր: Չգիտեմ՝ ինչպես աշխատել»,- թվիթերյան էջում գրել է Մոսակովսկին:

2020 թվականի հունիսին Յուրի Ռոզանովը հարցազրույցներից մեկում պատմել էր, որ պայքարում է քաղցկեղի դեմ: Հիվանդությունը նրա մոտ հայտնաբերվել էր 2019-ի հունվարին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում