00:14  ,  3 մարտի, 2021

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստների եռյակը․ Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչի վարկածը

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն նշել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստների եռյակի իր տարբերակը՝ Նեյմար, Ռոբերտ Լեւանդովսկի, Կեւին Դե Բրույնե։

«Ես կնշեմ եռյակը, որի օգտին քվեարկել եմ 2020թ․ ՖԻՖԱ-ի մրցանակաբաշխությունում։ Նեյմարն առաջինն է։ Նա ֆանտաստիկ մարզավիճակում էր մինչեւ վնասվածքը։ Երկրորդը Լեւանդովսկին է, որն անհավանական հարձակվող է։ Երրորդ Դե Բրույնեն է։ Նա կարողանում է անել այն, ինչ մյուսների մոտ չի ստացվում։ Դե Բրույնեն շատ վսահ է, իմպրովիզի է դիմում։ Հաճելի է հետեւել նրա գործողություններին խաղադաշտում»,- Տիտեի խոսքը մեջբերում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։

Տիտեն Բրազիլիայի հավաքականը գլխավորում է 2016-ից, 2018թ․ աշխարհի առաջնությունում հասել է քառորդ եզրափակիչ, 2019թ․ Ամերիկայի գավաթի խաղարկությունում նվաճել է տիտղոսը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում