23:08  ,  1 մարտի, 2021

Նոբել Առուստամյան․ Արսեն Զախարյանը մի քանի անգամ հրավեր է ստացել Հայաստանի հավաքականից

Ռուսաստանցի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը իր տելեգրամ-ալիքում հայտնել է, որ Մոսկվայի «Դինամոյի» 17-ամյա կիսապաշտպան Արսեն Զախարյանը Հայաստանի ազգային հավաքականում հանդես գալու ցանկություն չունի։

«Արսենն արդեն մի քանի անգամ հրավեր է ստացել Հայաստանի ազգային հավաքականից։ Վաղուց են նրան հետեւում։ Բայց Զախարյանն արդեն ընտրություն է կատարել Ռուսաստանի հավաքականի օգտին»,- գրել է Նոբել Առուստամյանը։

Ռուսաստանի առաջնության 20–րդ տուրում «Դինամոն» Գրոզնիում 2։1 հաշվով հաղթեց «Ախմատին»։

Արսեն Զախարյանն առաջին անգամ հանդես եկավ թիմի մեկնարկային կազմում եւ առաջին գոլը խփեց Ռուսաստանի առաջնությունում՝ Ալեքսանդր Կորորինից հետո դառնալով երկրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, որն աչքի է ընկնում ռուսական Պրեմիեր լիգայում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում