22:52  ,  1 մարտի, 2021

«Ռեալը» ցանկանում է գնել Իտալիայի հավաքականի կիսապաշտպանին

Մադրիդի «Ռեալը» մտադիր է ձեռք բերել Իտալիայի հավաքականի եւ «Սասուոլոյի» 23-ամյա կիսապաշտպան Մանուել Լոկատելիին, հաղորդում է Calciomercato-ն։

Նրա պայմանագիրը իտալական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս, տրանսֆերային արժեքը գնահատվում է 35 միլիոն եվրո։

Լոկատելիի ծառայություններով հետաքրքրված են նաեւ Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսն» ու անգլիական Պրեմիեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթին»։

Ընթացիկ մրցաշրջանում Լոկատելին մասնակցել է 21 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English