20:45  ,  1 մարտի, 2021

Իբրահիմովիչը չի խաղա «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ

Իտալական «Միլանի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը վնասվածքի պատճառով բաց կթողնի Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի հանդիպումներն անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ, հաղորդում է Goal.com-ը։

39-ամյա ֆուտբոլիստը ստացել է ազդրի մկանային վնասվածք։ «Միլանը» դեռ պաշտոնապես չի հաստատել տեղեկությունը։ Վտանգված է Իբրահիմովիչի մասնակցությունը Իտալիայի առաջնության առաջիկա երեք խաղերին «Ուդինեզեի», «Վերոնայի» եւ «Նապոլիի» դեմ։

Եվրոպայի լիգայի 1/8 եզրափակիչի հանդիպումները տեղի կունենան մարտի 11-ին եւ 18-ին։

Ընթացիկ մրցաշրջանում Իբրահիմովիչը «Միլանի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 21 հանդիպման, խփել 16 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում