20:11  ,  1 մարտի, 2021

Գվարդիոլա․ Ագուերոն շատ կարեւոր է մեր թիմի համար

Անգլիական Պրեմիեր լիգայի առաջատար «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է թիմի արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոյի մասին, որը վնասվածքից եւ կորոնավիրուսով վարակվելուց հետո դեռ չի վերադարձել հիմնական կազմ։

«Սերխիոն գիտի, որ խաղադաշտ վերադառնալու համար պետք է վերադարձնի լավագույն մարզավիճակը։ Այսօր խաղադաշտ դուրս եկողները լիարժեք վաստակել են այդ իրավունքը։ Դա վերաբերում է բոլորին։

Ես ձգտում եմ ընդունել արդար որոշումներ։ Ագուերոն շատ կարեւոր մեր թիմի համար։ Նա է խփել մեր թիմի ամենակարեւոր գոլը։ Հույս ունենք, որ շուտով նա կվերադառնա մեկնարկային կազմ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Goal.com-ը։

Ագուերոն անգլիական ակումբում է 2011 թվականից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Երկարաձգման բանակցությունների վերաբերյալ տեղեկություն դեռ չկա։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում