19:10  ,  1 մարտի, 2021

Մահացել է Խորվաթիայի հավաքականի նախկին ավագ եւ գլխավոր մարզիչ Զլատկո Կրանչարը

64 տարեկանում մահացել է նախկին Հարավսլավիայի եւ Խորվաթիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ, 2006թ․ աշխարհի առաջնությունում խորվաթների գլխավոր մարզիչ Զլատկո Կրանչարը, հաղորդում է Խորվաթիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը։

Կրանչարը մահացել է Զագրեբում կարճատեւ եւ ծանր հիվանդության հետեւանքով։

Կրանչարը հանդես է եկել հարձակվողի դիրքում, կարիերայում խփել է մոտ 210 գոլ։ Կրանչարը 1977-1983-ին ներկայացրել է Հարավսլավիայի հավաքականը։ 1990-ին Խորվաթիայի ազգային հավաքականի առաջին խաղում (2։1) եղել է թիմի ավագը։ ԱՄՆ-ի հետ հանդիպումը եղել է ոչ պաշտոնական, քանի որ Խորվաթիան դեռ չէր ճանաչվել ՖԻՖԱ-ի կողմից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում