16:06  ,  1 մարտի, 2021

«Բարսելոնայի» նախկին նախագահը ձերբակալվել է

Իսպանիայում ձերբակալվել են կատալոնական «Բարսելոնայի» նախկին նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն, գլխավոր տնօրեն Օսկար Գրաուն և փաստաբանական ծառայության ղեկավար Ռոման Գոմես Պենտին, հաղորդում է Cadena Ser-ը:

Ավելի վաղ Իսպանիայի ոստիկանությունը խուզարկություն էր անցկացրել «Բարսելոնայի» գրասենյակում: Հնարավոր է, որ ձերբակալությունը կապված է «Բարսագեյմերի» հետ: 2020-ի փետրվարին տեղեկություն էր հայտնվել, որ «Բարսելոնան» տարբեր կազմակերպությունների վճարել է սոցցանցերում Բարտոմեուի իմիջը բարձրացնելու, ինչպես նաև արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիին ու իսպանացի պաշտպան Ժերար Պիկեին վարկաբեկելու համար:

Հիշեցնենք, որ Խոսեպ Մարիա Բարտոմեուն 2014 թվականից էր ղեկավարում «Բարսելոնան», իսկ նախորդ տարվա հոկտեմբերին հրաժարական էր ներկայացրել:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English