17:03  ,  1 մարտի, 2021

Զիդան. «Ռեալի» խաղացողները վերադարձրել են հավատը սեփական ուժերին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը խոսել է «Ռեալ Սոսյեդադի» դեմ Իսպանիայի առաջնության 25-րդ տուրի հանդիպման մասին:

«Դա հրաշալի թիմ է, որ գրանցում է լավ արդյունքներ և կարողանում խաղալ: Մեզ անհրաժեշտ է դուրս գալ խաղադաշտ և անել այն, ինչ կարողանում ենք: Վերադարձրել ենք հավատը մեր ուժերին, և դա երևում է խաղադաշտում: Բենզեման ու Ազարը շուտով կվերադառնան խաղադաշտ, սակայն չեմ կարող նշել ստույգ ժամկետ:

Վնասվածք ստացած ֆուտբոլիստները վերականգնվում են, իսկ ամենակարևորն այն է, որ նրանք նվիրված են իրենց գործին: Նույնիսկ այդքան տիտղոսներ նվաճելուց հետո նրանք շարունակում են ձգտել ավելիին»,- ֆրանսիացի մասնագետի խոսքը մեջբերում է Marca-ը:

«Ռեալ» - «Ռեալ Սոսյեդադ» հանդիպումը տեղի կունենա մարտի 1-ին և կսկսվի Երևանի ժամանակով կեսգիշերին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում