15:18  ,  1 մարտի, 2021

Պաուլու Ֆոնսեկա. Անիմաստ է հերքել, որ «Ռոման» ունի խնդիրներ

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան մեկնաբանել է Իտալիայի առաջնության 24-րդ տուրիում «Միլանից» կրած տնային պարտությունը 1:2 հաշվով:

«Սարսափելի սկսեցինք հանդիպումը և ոչինչ չէինք կարողանում անել «Միլանի» պրեսինգի դեմ: Մեկնարկային 20 րոպեներին լավ մտքեր չունեինք, թե ինչպես դիմակայել մրցակցին: Եվ դա առաջին անգամ չէ տեղի ունենում, երբ մենք հանդիպում ենք մրցակցի, որը թելադրում է իր պայմանները: Դա դժվար է բացատրել, բայց մեր վիճակագրությունը մեծ թիմերի դեմ այնքան էլ լավը չէ: Անիմաստ է հերքել, որ «Ռոման» ունի խնդիրներ»,- մարզիչի խոսքը մեջբերում է Football Italia-ն:

Հիշեցնենք, որ այդ խաղում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում հանդես էր եկել առանց փոխարինման:

«Միլանը» 52 միավորով երկրորդն է և առաջատար «Ինտերից» հետ է 4 միավոր։ «Ռոման» ունի 44 միավոր և 5-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում