14:48  ,  1 մարտի, 2021

Սուլշեր. Եթե այդ դրվագում չկար 11 մետրանոց, ապա ես կույր եմ

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերն անդրադարձել է Լոնդոնի «Չելսիի» հետ գոլազուրկ ոչ ոքին Անգլիայի առաջնության 26-րդ տուրի հանդիպման վիճելի դրվագներից մեկին: Ըստ նորվեգացի մասնագետի՝ «Չելսիի» խաղացող Կալում Հոդսոն-Օդոյիի մասնակցությամբ դրվագից հետո դաշտի տերերի դարպասին պետք է նշանակվեր 11 մետրանոց հարված:

«Դա 100 տոկոսանոց 11 մետրանոց էր: Եթե դա ձեռքով խաղ չէր, ապա ես կույր եմ: Ցանկանում էինք հաղթել: Լավ էինք պրեսինգի դիմում, խաղում էինք ցանկությամբ ու ձգտումով: Դավիդ Դե Խեան հրաշալի սեյվ գրանցեց: Խնդիրներ ունեինք գնդակով աշխատանքի հետ կապված: Առաջին խաղակեսում շատ թույլ խաղ էր, սակայն հետո սկսեցինք աստիճանաբար ավելի լավ գործել: Ունեցանք մի քանի գոլային պահեր, սակայն դա բավականաչափ չէր»,- մարզիչի խոսքը մեջբերում է BBC-ը:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» 50 միավորով երկրորդ տեղում է և առաջատար «Մանչեսթեր Սիթիից» հետ է 12 միավոր։ «Չելսին» 5-րդն է՝ 44 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում