14:14  ,  1 մարտի, 2021

Սիմեոնեն ռեկորդ է կրկնել «Աթլետիկոյում»

Մադրիդի «Աթլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում «Վիլյառեալի» նկատմամբ արտագնա (2:0) հաղթանակի արդյունքում կրկնել է ակումբային ռեկորդ:

Դա մադրիդյան ակումբում արգենտինացի մասնագետի 308-րդ հաղթանակն էր բոլոր մրցաշարերում: Սիմեոնեն կրկնել է Լուիս Արագոնեսի ռեկորդը: Ընդ որում՝ 308 հաղթանակի համար Սիմեոնեից պահանջվել է 512 հանդիպում, իսկ Արագոնեսից՝ 612, հայտնում է Marca-ն:

Լա Լիգայի պատմության ամենաշատ հաղթանակներ տարած մարզիչների ցուցակում Սիմեոնեն ու Արագոնեսը բաժանում են 2-3-րդ տեղերը: Այդ ցուցանիշով առաջատար է Միգել Մինյոսը, որը Մադրիդի «Ռեալի» հետ տարել է 357 հաղթանակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում