12:38  ,  1 մարտի, 2021

NBA. «Լեյքերսն» ուժեղ էր «Գոլդեն Սթեյտից», օրվա լավագույն դրվագները

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) կանոնավոր առաջնության հերթական տուրում գործող չեմպիոն «Լոս Անջելես Լեյքերսը» տանը 117:91 հաշվով ուժեղ է գտնվել «Գոլդեն Սթեյտից»:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել «Լեյքերսի» կազմում 19 միավոր հավաքած Լեբրոն Ջեյմսը: «Գոլդեն Սթեյտի» կազմում ամենաարդյունավետը Ստեֆեն Կարին էր՝ 16 միավոր:

Խաղային օրվանից հետո NBA-ի պաշտոնական ալիքը ներկայացրել է լավագույն դրվագների տասնյակը, որը գլխավորում է «Միլուոկիի» խաղացող է ճանաչվել Յանիս Ադետոկումբոն:

NBA, կանոնավոր առաջնություն

«Լեյքերս» – «Գոլդեն Սթեյտ»՝ 117:91 (41:21, 32:23, 26:25, 18:22)

«Միլուոկի» – «Կլիպերս»՝ 105:100 (27:23, 26:25, 24:33, 28:19)

«Բոստոն» – «Վաշինգտոն»՝ 111:110 (33:28, 27:27, 19:21, 32:34)

«Դետրոյտ» – «Նյու Յորք»՝ 90:109 (20:25, 17:23, 27:35, 26:26)

«Մայամի» – «Ատլանտա»՝ 109:99 (26:21, 28:23, 24:33, 31:22)

«Հյուսթոն» – «Մեմֆիս»՝ 84:133 (18:25, 19:38, 23:32, 24:38)

«Մինեսոտա» – «Ֆինիքս»՝ 99:118 (26:30, 22:23, 28:33, 23:32)

«Սակրամենտո» – «Շառլոտ»՝ 126:127 (39:36, 28:30, 29:22, 30:39)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում