11:32  ,  1 մարտի, 2021

«Ուրարտուն» ու «Փյունիկը» կատարել են տրանսֆերային գործարք

Երևանի «Փյունիկին» միացել է ուկրաինացի հարձակվող Եվգեն Բուդնիկը։

30-ամյա ֆուտբոլիստը «Փյունիկ» է տեղափոխվել Երևանի «Ուրարտուից», տրանսֆերային գործարքի արդյունքում, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Մեկ տարի անց Բուդնիկն «Ուրարտու» էր վերադարձել այս տարվա փետրվարին: Կարիերայի ընթացքում նա հասցրել է հանդես գալ Ուկրաինայի, Չեխիայի, Բելառուսի, Ավստրիայի, Էստոնիայի, Հունաստանի և Ինդոնեզիայի առաջնություններում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում